33960 դիտում
22:11 26-01-2023
Քեզ բացակա չենք դնի. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Գալստյանի հիշատակին նվիրված «Ուժեղը» տեսահոլովակի պրեմիերան, ներկա էին լեգենդ դարձած հերոսների մայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, տեղի ունեցավ «Ուժեղը» տեսահոլովակի պրեմիերան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պրեմիերան նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Գալստյանի հիշատակին։
Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինվորական, հերոսածին մայրեր, հերոսների հայրեր, մշակույթի ճանաչված ու սիրված գործիչներ։
***
Լևոն Արմենի Գալստյանը ծնվել է 2001թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ուսումը ստացել է թիվ 6 միջնակարգ դպրոցում՝ 2007-2014 թթ.։ Դպրոցի հետ համատեղ հաճախել է Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված մարզադպրոց 2007-2009 թթ.։ Սպորտային կարիերան սկսել է Նորայր Մուշեղյանի անվան Ըմբշամարտի մարզադպրոցում 2010թ. հոկտեմբերից։ 2014 թ.-ին դպրոցից տեղափոխվել է Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Մարզական Քոլեջ մինչև 2019թ.: Քոլեջն ավարտելուց հետո նույն տարում անվճար ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ։
2020թ.-ի հունվարի 13-ից ծառայության է անցել Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։ 6 ամիս անց, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, տեղափոխվել է Արցախ՝ Ջրական, որպես ջոկի հրամանատար։ Մի քանի օր անց ուղղորդվեց իրեն վստահված պարտականությունը՝ նորակոչիկների երդման արարողության պատրաստումը մոտ 2 ամսով իրականացնելու Մարտունի 2 զորամասում։ Ստանձնած հանձնարարությունը գերազանց կատարելով՝ վերադարձավ Մեխակավան (Ջաբրայիլ):
28 խաղաղ օրերից հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Լևոնը՝ որպես ջոկի հրամանատար, շատ պատրաստված ու գիտելիքներով լի էր, անչափ մեծ սիրով էր իր փորձը փոխանցում նորակոչիկներին։ Ծառայության հանդեպ ունեցած սերն անչափ մեծ էր, վաշտի
սպորտի կազմակերպիչն էր, իր ֆիզիկական հատկանիշներից
ելնելով՝ անընդհատ կոփում էր նորակոչիկներին և կարծես գիտեր, որ պատերազմը շուտով սկսվելու է ու անընդհատ ասում էր. «Մարզվե՛ք, էսա պետք ա գալու»։ Լավ էր տիրապետում զենքին և շատ խիստ պահանջում էր ջոկի անձնակազմից իմանալ իրենց զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը։
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Սեպտեմբերի 29-ին լայնածավալ հարձակման ժամանակ գնդացիրներով սկսել են գնդակոծել հակառակորդին, ինչի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել։ Հասնելով նշված դիրք՝ հակառակորդից մոտ 500 մետր հեռավորության վրա, հրետանակոծության տակ, ի շնորհիվ Լևոնի ճիշտ կողմնորոշման և բարձր մասնագիտական պատրաստության, կարողացել են զբաղեցնել ամենանպաստավոր դիրքը՝ 3 օր նշված հենակետից թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Թշնամին, տալով բազմաթիվ կորուստներ, այդպես էլ չկարողացավ ճեղքել Լևոնի զբաղեցրած պաշտպանությունը։
«Չռիկներ» կոչվող տեղամասից, երբ դիվերսիոն խումբը փորձեց անցնել մեր թիկունք, հենց առաջին նկատողներից մեկը Լյովն է եղել, առաջին դիմադրություն ցույց տվողներից մեկը հենց Լյովն էր, որ դրանց այդտեղ լավ ջարդ տվեց. դուխը տեղն էր…Եթե մտածեր ինքն իր գլուխը պահելու մասին, հաստատ մատն անգամ փուշ չէր մտնի։
«Ոչ մի քայլ հետ» սկզբունքով գնացին պաշտպանելու Հադրութը։ Շատ-շատ վիրավորների օգնեց և դուրս բերեց մարտի դաշտից, մի շարք նորակոչիկների ցույց տվեց անվտանգ ճանապարհ, սակայն այդ ժամանակ նույնպես չգնաց, սպասեց մինչև վերջին մարդը և իր խմբով ընկավ շրջափակման մեջ.
Բայց նա հանձնվող չէր, նա կռվեց մինչև վերջ, նա պայքարեց մինչև վերջ։ «Խորհատ» կոչվող տեղամասում ենթարկվեցին դիվերսիոն հարձակման։ Եվ այդ օրը փրկվածներին հենց անվտանգ դիրք բերողներից մեկը Լյովն է եղել, բայց այդ ամենից հետո էլ նա չփորձեց փախչել, չփորձեց նահանջել։
Կամավորականները, որոնք գտնվել են Լևոնի հետ նույն խրամատում, պատմում են, որ Լևոնը հրետանակոծության տակ չթողնելով զգոնությունը, կազմակերպել էր բոլորի սննդի ընդունումը։ Գետից ջուր են բերել, և Լևոնը իր ձեռքով է բաժանումը արել, որպեսզի բոլորին հավասարաչափ հասնի, քանի որ ջրի բաժանումը արել էր ջրի տարայի կափարիչով: Հրետանակոծության տակ անտառից նուռ է հավաքել և բաժանել զինակիցներին, որպեսզի սովը հագեցնեն։ Լևոնը կարողացել է ճիշտ ժամանակին իր անձնակազմը անվնաս և բարձր մարտական ոգեշնչմամբ հասցնել պաշտպանության շրջան, այնուհետև հմտորեն ղեկավարելով իր անձնակազմը՝ առանց զոհեր տալու, մարտնչելով հակառակորդի տարատեսակ գործողությունների դեմ, դուրս է բերել շրջափակումից մոտ 20 զինծառայողի։
Հրետանակոծության տակ մարտի դաշտից դուրս է բերել բազմաթիվ զոհերի և վիրավորների։
2020թ. հոկտեմբերի 8-ին Հադրութի պաշտպանությունը արդեն իսկ վստահված էր եղել Լևոնին ու իր նման մի շարք նվիրյալների։ Հոկտեմբերի 12-ին, մնալով շրջափակման մեջ, հավատարիմ մնալով իր երդմանը և իր ծնողների դաստիարակությանը, նա մինչև վերջին շունչը կռվեց և հերոսաբար ընկավ ….
Հրամանատարի տեղակալ Գ. Վարդերեսյանի բնութագիրը. «Ես մեծ հպարտություն եմ ապրել, որ քեզ ճանաչել եմ՝ ի՛մ զինվոր, ի՛մ մարտական ընկեր, ի՛մ հայորդի, ի՛մ Լևոն...
Մեծ ցանկություն ունեմ, որ ազգը ունենա Լևոնի նման շատ տղաներ, որպեսզի ապագայում ունենանք ավելի հզոր և հուսալի հայրենիք»։
Լևոնի աճյունը հանգրվանում է «Եռաբլուր» զիվորական պանթեոնում։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 264+
264+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35564 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց