211652_close_icon
views-count8421 դիտում article-date 23:02 04-11-2021

Վարչապետը նոր նշանակում է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝ Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար»։

Նմանատիպ նյութեր