5523 դիտում
14:33 25-05-2020
Նախագահ Քոչարյանին սատարել նշանակում է կանգնել սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին, իսկ լռել ու լինել անտարբեր, նշանակում է օգնել Նիկոլին. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլն իրավացիորեն կարող ա մտածել ա, որ եթե ինքը կարողացել է Հայաստանի սահմանադությունն ու օրենքները խախտելով պատանդ վերցնել ու գերության մեջ պահել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին , ավելին, չնկատելու տալ՝ Նախագահ Քոչարյանի հանդեպ քաղաքական ու անձնական վենդետան դադարեցնելու Վլադիմիր Պուտինի մեսիջները , ապա մնացած բոլորի հանդեպ ինչ ուզի կարող ա անել և Նիկոլը նման կերպ մտածելու իրավունք ունի...
Դրա համար էլ մոտ 2 տարի ա բոլոր նրանց, ովքեր մտածում էին կամ մտածում են , որ մարաղ մտնենք , ձեն չհանենք , չպաշտպանենք Նախագահ Քոչարյանին , որ Նիկոլը մեզ էլ չհալածի ու ձեն են հանում միայն էն ժամանակ , երբ Նիկոլը հասնում ա անձամբ իրենց, նորից ուզում եմ հիշեցնել ՝ պարոնա՛յք , եթե Նիկոլը Սահմանադրությունն ու օրենքները խախտում է Նախագահ Քոչարյանի հանդեպ, ձեր հանդեպ կխախտի ու կխախտի...
Այսօր Նախագահ Քոչարյանին սատարել նշանակում է կանգնել սահմանադրական , իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին, իսկ լռել ու լինել անտարբեր նշանակում է օգնել Նիկոլին՝ Հայաստանը հակասահմանադրական ու հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմ ձևավորելու ճանապարհին , որը ուղիղ ճանապարհ է՝ Հայոց պետականության կորստի...
Պետությունն էմոցիաներով կամ ժողովրդի անունից չեն կառավարում , այլ՝ սահմանադրությամբ ու օրենքներով...
Պետական մտաողություն ունեցողը չի կարող առաջնորդվել միայն անձնական շահերով և նման մարդկանց առաջ պետք է փակ պահել պետական ապարատի ու իշխանության դռները..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
13:43 03-09-2020
Նիկոլին օգնած ու Նիկոլին հավատացողները Ռուսաստան գնալու բարոյական իրավունք չունեն․ Մենուա Հարությունյան
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար