2727 դիտում
16:49 04-11-2021
Երևանի մետրոպոլիտենի համար կգնվեն ռելսեր․ արժեքը՝ 141 միլիոն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կարիքների համար ռելսեր ձեռք բերել մեկ անձից գնման մեխանիզմով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:
Ըստ այդմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից կառավարությունը կգնի 4300 մ ռելսեր, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։
«Բացի այդ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա է 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք է բերել 2014թ. մարտին՝ 4400 գմ: Դրանք տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018թթ.. ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել՝ չնայած միայն 2020-2021թթ.. ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ:
Ուսումնասիրելով դրսի շուկան՝ պարզվել է, որ ռելսերի արժեքը ոչ պակաս է 37000 դրամից 1 մետրի համար։ Միաժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին р-50 տեսակի 4300 մ խմբաքանակի ռելսերի մատակարարման անհամեմատ ցածր գին՝ 141 միլիոն դրամ, որոնց մատակարարումը կարող է իրականացվել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օր, ինչը կարևոր նշանակություն ունի օր առաջ փոխարինման ենթակա ռելսերը փոխարինելու և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»,- նշված է հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր
1249 դիտում
14:11 27-11-2014
Կայարանից գողացել են ռելսեր
1384 դիտում
16:35 28-02-2024
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշից վաճառվել է 7-ը, արժեքը՝ 156 միլիոն 200 հազար դրամ
Այս բաժնից
892 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2635 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1012 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ