211652_close_icon

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հերթական աշխատանքային շրջայցը՝ մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1807 դիտում article-date 20:31 17-12-2025
Դեկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով եղավ «Զորավար Անդրանիկ» կայարանում, որտեղ այսօր շահագործման հանձնվեց վերջին՝ երրորդ շարժասանդուղքը։

Արդյունքում կայարանի բոլոր երեք շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինված են։

Նշենք, որ 2024–2025 թվականներին Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման շրջանակներում  չորս կայարաններում ամբողջությամբ փոխարինվել են  շարժասանդուղքներն, ինչը կարևոր քայլ է ուղևորների անվտանգ ու հարմարավետ սպասարկման ապահովման ուղղությամբ։

 Հետևեք Երևանի մետրոպոլիտենի գործունեությանը նաև Telegram-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր