92037 դիտում
15:43 02-11-2021
Երևանում աղմկահարույց սպանության գործով ոստիկանության Երևանի վարչության քրեականի պետի և Շենգավիթի ոստիկանապետի տեղեկությունները հավաստի էին. կասկածյալները փախնում էին Արցախ, ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին իրականացրել են «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։
Վերջիներս բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում են նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։
Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Երբ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը շերլոկհոմսյան ոճով մի քանի օպերատիվ տեղեկություններ ստանալուց հետո կարծիք են հայտնում, որ ովքեր են ենթադրյալ կասկածյալները և որ նրանք ուղևորվում են Արցախ ու արդեն ժամերի ընթացքում տեղեկությունը հավաստի է լինում. նրանք Սյունիքի մարզում վնասազերծվում են, և չէր բացառվում, որ հնարավոր է՝ կասկածյալները զինված լինեին, քանի որ ժամեր առաջ ինքնաձիգով սպանություն էին կատարել։
Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Հ. և Ն. Ա-երն ազգականներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Հիվանդանոց էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը։ Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։
Արդեն ոստիկաններին միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և ավագ քննիչ Յոլչյանի գլխավորությամբ պարզել էին, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ էր արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել էին դեպքի վայր, որտեղ քննիչները կատարել էին դեպքի վայրի զննություն։ Այնտեղ աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9708 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին