211652_close_icon
views-count135642 դիտում article-date 10:49 29-12-2021

Մինչ գյումրեցիները թերահավատորեն երեկ ասում էին, թե աղմկահարույց սպանությունը չի բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն  կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները  ազատ կշրջեն:

Սպանությունից կարճ ժամանակ անց,  ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի  կարգադրությամբ,  ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և  ՀՀ ոստիկանության  քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ,  Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչները՝  վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ, ստեղծեցին օպերատիվ-հետախուզական և քննչական  խմբեր ու փորձառու ոստիկաններն  ու քննիչները անցան գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվեցին աշխատանքներ և,  ի վերջո,  ապացուցեցին, թե ում օրն է  40 օր կամ, որ  չբացահայտվող հանցագործություններ չկան:
 
 ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյան), ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի
և ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների  ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչների հետ՝ վարչության պետ  Աղասի Իսահակյանի  գլխավորությամբ և  Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ ու երեկ Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից  ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա կասկածվում է  Գյումրի քաղաքի բնակիչ,  63-ամյա Անահիտ Իսկանդարյանին  սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել,  իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան  խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության  գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  խումբը՝ վարչության  պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  ժամանել էր նաև Շիրակի մարզի դատախազ  Գուրգեն Գրիգորյանը:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանություն փոխանցվել էր Գյումրու շտապօգնության  բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ գտնվող հագուստի խանութի ներսում,  հայտնաբերել են  կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

​Փաստի առթիվ   Շիրակի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր