18273 դիտում
13:50 02-11-2021
Քեզ բացակա չենք դնի. ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների հերո՛ս, դու դարձել ես մեր գյուղի համար կենդանի լեգենդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երվանդ Արտյոմի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Ավան գյուղում։ Սովորել է գյուղի Ա. Ս. անվան միջնակարգ դպրոցում։
2004֊2008 թվականներին սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2008֊2011 թվականներին ծառայել է N զորամասում և բնակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
2013 թվականինԵրվանդն ամուսնացել է և ունեցել է 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ 2015֊2020 թվականերին ծառայել է նույն զորամասում՝ որպես գումարտակի թիկունքի պետ, կոչումով՝ կապիտան։
2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ պատերազմի ընթացքում ոչ լրիվությամբ կորցրել լսողությունը։ Երկար բուժումից հետո Երվանդի լսողությունը վերականգնվել է։
Երվանդը այդ պատերազմի ընթացքում ձեռք էր բերել լավ ու սրտացավ ընկերներ, ովքեր մինչև այսօր իր ընտանիքի կողքին են։
2020 թվականի սեպտեմբերի 27֊ի չարաբաստիկ առավոտը ճակատագրական եղավ հազարավոր հայորդիների համար։ Լինելով հայրենասեր կապիտան՝ նա չնահանջեց և կանգնեց իր քաջ զինվորի կողքին ու անմահացավ մարտի ժամանակ՝ թողնելով մեծ անուն, պատիվ, հարգանք։
Երվանդի աճյունն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր հավերժի ճամփորդ զինվորի կողքին։
Իր գերազանց ծառայության ընթացքում Երվանդը պարգևատրվել է մի շարք մեդալներով և պատվոգրերով՝ Մարտական Խաչ 1-ին աստիճանի, «Զինվոր հայրենյաց», «Դրաստամատ Կանայան»,«Արիության» և շատ ուրիշ մեդալներով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+