38989 դիտում
23:15 26-06-2023
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում ստացված տեղեկությունը հավաստի էր․ ՍՊԸ տնօրենի BMW-ի բեռնախցիկում հայտնաբերվել է ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ատրճանակ լինի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ 1-ին վաշտի պարեկներն Իջևան քաղաքի Երևանյան փողոցում կանգնեցնում են նշված ավտոմեքենան, պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Բաղդասարյանն է։
Ավտոմեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ հայտնաբերվում է ատրճանակ։ Պարեկները Ա․ Բաղդասարյանին տեղափոխում են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Բաղդասարյանը Երևանում գոծող ՍՊԸ տնօրեն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15568 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35816 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց