Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարը և «Toyota RAV4»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում բախվել են 49-ամյա Մուշեղ Ա․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը և 34-ամյա Արա Հ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վալերի Մարտիրոսյանը և Հայկ Ղամբարյանը։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։