211652_close_icon
views-count850 դիտում article-date 21:02 22-10-2026

Մինչ աշխարհի կենտրոնում հայտնված Հայաստանում COP17-ի շրջանակում քննարկում են՝ ինչպես պայքարել բնության աղտոտման դեմ, Կոտայքի մարզի ամենափնթի ու չկահավորված աղբանոցից դուրս եկող ծուխն ու փոշին մի քանի համայնքներ ապականում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մոտ 1 շաբաթ է՝ աշխարհի էպիկենտրոնում է հայտնվել Հայաստանը՝ կապված COP17 համաժողովի հետ։ Համաժողով, որի նպատակն է աշխարհում պայքարել բնության պահպանության համար։ 

Այդ համաժողովին համընթաց SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ի վերջո որ կառույցի մեղքով է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանը, Ջրվեժը աղտոտվում են, և ով է պատասխան տալու դրա համար։

 SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները նշում էին նաև, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասից դեպի Երևան, Արարատի մարզ տանող ճանապարհին մի քանի հեկտար տարածք վերածվել է աղբավայրի, որտեղ տարատեսակ ոչ միայն շինարարական ու կենցաղային աղբ են թափում, այլ նաև այրում են այն՝ աղտոտելով մթնոլորտը, իսկ ծուխն էլ խեղդում է մարդկանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեր տեղեկություններով՝ աղբավայրը Կոտայքի մարզի վարչական տարածքում է գտնվում և այն օրինական է, մինչդեռ բնակության վայրին այդքան մոտ, փնթի, չկահավորված աղբավայրի ստեղծումն առաջին հերթին իշխանության թերացումն է, որի պատճառով հազարավոր ընտանիքներ շնչում են այդ ծուխն ու գարշելի հոտը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր