211652_close_icon
views-count1516 դիտում article-date 14:00 01-11-2021

«Նախատեսում ենք ունենալ մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն»․ ԱԻ նախարար. aravot.am

«2022թ․-ի պետբյուջեով կառավարությունը ԱԻՆ-ին հատկացրել է 36 մլն 336 հազար դրամ, որով կիրագործվի հետեւյալ ծրագիրը, հայտնում է aravot.am-ը։

ԱԻՆ-ի  մարդասիրական արձագանքման կենտրոնը կդառնա մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն»,-ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նշյալ ծրագիրը քննարկել են ՄԱԿ-ի հետ․ «Բանակցություններն ընթացքի մեջ են։ Իսկ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ բանակցում ենք, որ կենտրոնը տարածաշրջանային ուսումնական բազա դառնա։ Այդ նպատակով արդիական է ռուսական կողմի հետ համատեղ անգարատիպ բազմաֆունկցիոնալ վարժահամալիր ստեղծելու հարցը։ Կենտրոնում կկարողանան վերապատրաստվել ՀՀ-ի եւ տարածաշրջանի այլ երկրների փրկարարներ, ականազերծողներ»։
 

Նմանատիպ նյութեր