Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին. Բեգլարյան
Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն իմ պատվին, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:
Ուրախ էի բոլոր հայ ու օտար ելույթ ունեցողներից լսել Արցախի կողքին շարունակաբար կանգնելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին: Ես բարձր գնահատեցի Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:
Հաճելի ու արդյունավետ էր նաև առանձին հանդիպում ունենալ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Armen Baibourtianին, մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:
Շնորհակալ եմ պարոն Բայբուրդյանին ու հյուպատոսության թիմին՝ իմ ու David Akopyanի այցի ընթացքում իրենց ցուցաբերած արժեքավոր ու շարունակական աջակցության համար: