Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Լոս Անջելեսում հայերը հերթական ակցիան են անցկացրել՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/12/1167297/]հայտնել [/url]ենք, որ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմահազարանոց բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև: Ինչպես հայտնել է ամերիկյան abc7 հեռուստաալիքը, մինչև թուրքական հյուպատոսության ենքին հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ երթ են անցկացրել՝ «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո»։