Երևանում մեկնարկում է Digitec 2021-ը՝ տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ցուցահանդեսը. ներկայացված կլինեն շուրջ 100 ընկերություններ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ուրախ են հայտարարել Digitec 2021 միջոցառման պաշտոնական բացման մասին։
Բացումը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 10:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ցուցահանդեսին 60 տաղավարով ներկայացված կլինեն շուրջ 100 ընկերություններ։ Այս տարի Digitec-ը մաս է կազմում DigiWeek-ի՝ տեխնոլոգիական մի ամբողջ շաբաթ՝ քննարկելու տեխնոլոգիաների ընթացիկ և ապագա մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում և դրանից դուրս:
Միջոցառումների շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 27 ին և կավարտվի նոյեմբրի 3-ին։