211652_close_icon
views-count1372 դիտում article-date 21:52 01-11-2021

SoftConstruct ընկերությունը՝ DigiTec 2021-ի գլխավոր աջակից

Հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo 2021-ը: Եռօրյա Էքսպոցուցահանդեսին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ՝ միջազգային մեծ հեղինակություն վայելող ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններն ու ստարտափերը:

Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ անցկացվեց Digitec Summit համաժողով, որը համախմբեց աշխարհի առաջատար ՏՏ մասնագետներին, քննարկվեց կրթության, ՏՏ նորարարական ծրագրերի ու աշխատանքի նոր հնարավորությունների մասին:

Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը նույնպես մասնակցեց DigiTec 2021-ին, որպես գլխավոր աջակից։ Ընկերությունը տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացավ իր Hoory, Panda MR, Ucraft և Imagine Hub by SOFT նախագծերով:

DigiTec Summit-ին SoftConstruct ընկերության տեխնիկական գծով պատասխանատու Վահագն Մկրտչյանը ելույթ ունեցավ «Հետքովիդյան շրջանում բիզնեսով զբաղվելու» խորագրով, որտեղ առաջարկվում էր մի շարք լուծումներ, որոնք կօգնեն ինչպես անհատ, այնպես էլ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին համավարակի ընթացքում շարունակել գործունությունը և զերծ պահել համավարակի ընթացքում առաջացած խոչընդոտներից:

DigiTec 2021-ին SoftConstruct-ը տարբերվում էր իր ինտերակտիվ և ժամանցային տաղավարով՝ «Jump station» խորագրով։ Ընկերության աշխատակիցները 3 օր շարունակ հյուրընկալեցին հարյուրավոր մասնակիցների, ովքեր հետաքրքրված էին SoftConstruct-ի նորարարական և մրցունակ առաջարկներով, ինչպես նաև Ընկերությունում աշխատանքի և դասընթացների հնարավորություններով:

SoftConstruct ընկերությունն ունի 15 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և 5000-ից ավելի աշխատակից, ովքեր, համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, անհնարինը դարձնում են իրականություն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր