Թումոն կմասնակցի տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական էքսպոյին՝ Digitec 2016-ին
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին Թումոն կմասնակցի տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական էքսպոյին՝
Digitec 2016-ին:
Ինչպես միշտ, այս տարի նույնպես մենք կներկայացնենք Թումոյի պատանիների վերջին ձեռքբերումները տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում: Թումոյի տաղավարում այցելուներին կսպասեն մի շարք նախագծեր, որոնց շրջանակներում՝
- Մեր ուսանողները այցելուներին կնկարեն տարբեր մուլտֆիլմերի ոճերով:
- Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling-ը տեղում կստեղծի պլաստիլինով stop-motion անիմացիա:
- Թումո ստարտափ Marimba Games-ը կներկայացնի իր ստեղծած վիդեո խաղերը:
- Այցելուները կփորձարկեն Oculus Rift ծրագրով թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության խաղերը:
- Թումոյի ու ԵՄ-ի համատեղ հակակոռուպցիոն խաղի հեղինակները կծանոթացնեն բոլորին խաղի ստեղծման ընթացքին:
Մենք կրթում ենք Հայաստանի տեխնոլոգիական աշխարհի ապագա առաջատարներին, և Digitec-ն իրենց համար հիանալի փորձառություն է:
Սպասում ենք բոլորիդ Մերգելյանի ինստիտուտի տարածքում գտնվող Yerevan Expo ցուցասրահի երկրորդ հարկում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին 10:00-ից մինչև 18:00-ին:
[b]Թումո[/b]