1322 դիտում
15:37 28-10-2021
Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160 մլն. ՀՀ դրամի կապիտալ ներդրում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլն դրամի ներդրում նոր ջերմոցի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-ը Ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կռուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․7 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նմանատիպ նյութեր
2491 դիտում
13:49 12-12-2019
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը
1045 դիտում
15:47 22-09-2022
Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան․ Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը
2360 դիտում
16:31 02-05-2019
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար