1042 դիտում
15:47 22-09-2022
Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան․ Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել գինու ժամանակակից գործարան (որն ունենալու է նաև իր սեփական լաբորատորիան) և թողարկել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձորակ արտադրանք:
Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ երկրներ։
Արտադրությունն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 320 մլն դրամի կապիտալ ներդրում և 2 մլն դրամի ներդրում՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.5 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր
2360 դիտում
16:31 02-05-2019
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը
2491 դիտում
13:49 12-12-2019
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը
1319 դիտում
15:37 28-10-2021
Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար
Այս բաժնից
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
946 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
679 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը