Հենրիկ Սահակյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
«Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով առավելության հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։
Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով այս օրերին մեր մարզիկների կողքին էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։