211652_close_icon
views-count955 դիտում article-date 12:07 29-07-2023

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ է դուրս եկել 9 հայ բռնցքամարտիկ

Ռումինիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի 9 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 9 բռնցքամարտիկները՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) հաղթանակներ են տարել և կպայքարեն ոսկե մեդալների համար:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

Նմանատիպ նյութեր