211652_close_icon
views-count28439 դիտում article-date 10:35 22-10-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր չափի վնաս են կրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին;

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Մհեր Կարապետյանն ու պարեկ Հայկ Մովսիսյանը։ 

Փաստի առթիվ Հ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին տեղեկանալով՝ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը հանձնարարությամբ դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ՝ կատարելու համար ճանապարհի լվացման աշխատանքներ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մինչ պարեկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել դեղատան և խաղալիքների խանութ-սրահի աշխատակիցները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր