211652_close_icon
views-count37011 դիտում article-date 21:16 26-05-2022

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի տանը. ժամանել են մեծ թվով հրշեջներ. նա կրել է խոշոր չափի նյութական վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները  գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա  մարել հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հարությունյանը  Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է և հրդեհի հետևանքով նրան պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր