57595 դիտում
20:58 03-08-2017
Արտակարգ դեպք Կարբի գյուղում. մինչ դատավորը ընտանիքի անդամներով նշում էր իր ծննդյան օրը՝ իրեն պատկանող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. դատավորը կրել է խոշոր չափի նյութական վնաս.
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հետաքննություն է սկսվել՝ հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում առաջացած հրդեհի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է առաջացել Կարբի գյուղի չոր խոտածածկույթում, ինչի հետևանքով կրակից այրվել և ջերմահարվել է 450 տնկիներ, 1.200մ կաթիլային համակարգի խողովակ՝ մոտ 900 հատ իր կաթոցիկներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակից տուժածը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 46-ամյա Մեսրոպ Մակյանն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դատավորը կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խոշոր հրդեհը առաջացել է այն օրը, երբ դատավորը իր ընտանիքի անդամների հետ տանը նշում էր իր ծննդյան օրը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի