40617 դիտում
23:47 21-10-2021
Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը և Շիրաի մարզի դատախազության դատախազ Մուրադյանը:
Տեղում աշխատել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
86464 դիտում
21:23 26-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա աղջիկը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)