152574 դիտում
12:01 31-03-2017
Ինքնասպանություն Երևանում. 20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել. ոստիկաններն ու քննիչները պարզում են նրա ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Այս պասհին դեպքի վայրում տեղազննության աշխատանքներ է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպանություն գործած աղջկա ինքնությունը։
Քիչ առաջ ժամանեց նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+