211652_close_icon
views-count2057 դիտում article-date 22:02 21-10-2021

Ջորջիո Կյելինի. Լավ կլիներ, որ Ռոնալդուն մեզանից ավելի շուտ հեռանար

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելլինին մեկնաբանել է թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
 
«Ռոնալդուն հեռացավ օգոստոսի 28-ին, բայց մեր համար լավ կլիներ, որ նա ավելի շուտ գնար: Դա հեշտ է մարսելը, բայց մեզ զարմացրեց դա, և իմ կարծիքով, դրա պատճառով մենք առաջին խաղերում միավորների կորուստ ունեցանք:
 
Եթե նա հեռանար օգոստոսի 1-ին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք, որպեսզի լավագույնս պատրաստվենք առաջնությանը:
 
Նա հասել էր այն կետին, երբ ցանկանում էր նոր ոգեշնչում, և թիմ, որը նրա համար կխաղար, այդ իսկ պատճառով այն պահը, երբ նա գտնում է նման թիմ, առանցքայինն է», ասել է Կյելինին:

Նմանատիպ նյութեր