211652_close_icon
views-count1059 դիտում article-date 11:57 06-06-2015

Ջորջիո Կյելինի. Հենց սկզբից հասկացա, որ չեմ խաղալու ՉԼ-ի եզրափակիչում

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պատմել է վնասվածքի մասին, որը նա ստացել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ: «Անմիջապես զգացի, որ եզրափակիչում չեմ կարող խաղալ: Ես հասկացա վնասվածքիս լրջության աստիճանը: Դեռ մանկուց էի երազում խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Այնպես, ինչպես դա երազում է ցանկացած երեխա: Բայց ճակատագիրը երբեմն քեզ զրկում է նման հնարավորությունից», ասել է Կյելինին: Նշենք, որ Կյելինին օրերս մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55488/]«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը[/url] կկայանա այսօր, Բեռլինի «Օլիմպաշտադիոն» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր