211652_close_icon
views-count8492 դիտում article-date 15:09 23-01-2016

Ըստ եզրակացության, եթե ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով, Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ

Ստացված հանձնաժողովայի փորձաքննության թիվ 197/հձ եզրակացության համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ. Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում (նաև անամեզում ջերմության առկայությունը բարձր թվերի վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից: Ինչ վերաբերում է Մ. Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մ. Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց, պետք է հնարավորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով: Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մ. Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ: Հետեւաբար, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ. Բախշյանը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության արդյունքներով կայացվող հետագա դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/23/75287/]հայտնել [/url]էինք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է երեկ: Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և, ըստ տեղեկությունների, քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Շ. Բախշյանը վերցվել է երկամսյա կալանքի, որտեղից նա տեղափոխվելու է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (կանանց գաղութ): [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր