Շատ ամոթ կլիներ, եթե չհաղթեինք Ադրբեջանի հավաքականին. Կյելինի
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինին Եվրո 2016-ի ընտրական փուլում Ադրբեջանի հետ կայացած խաղից հետո հայտարարել է, որ իր թիմը արժանի հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք, որ իտալացիները հաղթեցին 2:1 հաշվով, իսկ Կյելինին դարձավ դուբլի և ինքագոլի հեղինակ:
«Շատ ամոթ կլիներ, եթե չհաղթեինք Ադրբեջանի հավաքականին: Իտալիայի հավաքականը արժանի հաղթանակ տարավ: Այո, մենք գրոհների եզրափակիչ փուլում մի քանի սխալներ թույլ տվեցինք, սակայն գործի նկատմամբ վերաբերմունքը անթերի էր: Մենք քրտնաջան աշխատում ենք և էնտուզիազմ ենք ցուցաբերում: Պետք է շարունակել նույն ոգեշնչությամբ»,-ասել է Կյելինին: