211652_close_icon
views-count91314 դիտում article-date 22:47 20-10-2021

Երևանում ոստիկանները 2 ժամվա ընթացքում հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերեցին մի քանի օրինախախտ վարորդների, զենք-զինամթերք և «դուբինկաներ». միջոցառմանը գաղտագողի հետևում էր Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  2 ժամից ավելի է,  ոստիկանությունը ուժեղացված ծառայություն  է կատարում Երևան քաղաքի Նոր Նորք  վարչական շրջանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ներկայանում,  ապա վարորդներից պահանջում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը:

Այդ կարճ ժամանակահատվածում հայտնաբերվեցին   մի քանի վարորդներ, ովքեր ավտոմեքենաները վարում էին իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:

Կային նաև վարորդներ, ովքեր ասում էին. «Տնից վռազ հելա, դակումենտները մոռացա տունը: Զանգեմ, տեսնեմ, եթե տունը մարդ կա՝ շուտ բերի հասցնի»:

Լրիվ Խաչվանկյանական թատրոն, լրիվ «Տաքսի, տաքսի»՝ երբ սիրված դերասանը  Փիլոյանին ասում էր, թե՝ ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, դուբինկաներ:

Բոլոր օրինախախտ վարորդները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկների կողմից ենթակվեցին վարչական պատասխանատվության:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ոստիկանների այդ միջոցառմանը գաղտագողի հետևում էր Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր