1440 դիտում
23:12 20-10-2021
«Արմենիա» փառատոնին կհյուրընկալվեն դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Ռեմի Ժենյեն։ Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը «Մանկության հիշողություններ», Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։
Դաշնակահար Ռեմի Ժենյեն բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, 2013թ. քսան տարեկանում արժանացել է Եղիսաբեթ թագուհու անվան դաշնամուրի միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին, դարձել է Բոննի Բեթհովենի անվան միջազգային մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակիրը։
2015 թվականին Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր «Երիտասարդ կոնցերտային երաժիշտների միջազգային լսումներում» արժանացել է առաջին մրցանակի: Ելույթ է ունեցել «Քարնեգի հոլում», Մորգանի անվան գրադարանում, Մյունխենի «Գասթայգ», Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահներում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում… Նա նաև նվագախմբային դիրիժորություն է սովորել Ջորջ Փեհլիվանյանի մոտ:
Համերգը կղեկավարի դիրիժոր Ֆելիքս Կորոբովը։ Վերջինս աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
«Արմենիա» փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) ջանքերի շնորհիվ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նմանատիպ նյութեր
1516 դիտում
20:59 23-10-2021
«Արմենիա» երաժշտական փառատոնի շրջանակում հյուրընկալվել էին դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը
2002 դիտում
16:48 01-10-2019
Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր և դաշնակահար Հայու Ջանի հետ
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը