211652_close_icon
views-count2038 դիտում article-date 19:47 11-10-2021

«Իմ նպատակն այն չէ, որ գնդապետ Կարապետյանը դատվի»․ Իոաննիսյանը` Շուշիի Մշակույթի տանը ոստիկաններին՝ հրթիռակոծության տակ «գցելու» պատասխանատուի մասին. aravot.am

2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տանը ոստիկանության 500 ծառայողների հրթիռակոծության տակ ընկնելու դեպքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքում գրառում էր կատարել եւ որոշ հանգամանքներ, թե ինչպես եւ ինչու են ոստիկանները հրթիռակոծության զոհ դարձել։

Aravot.am-ի հետ զրուցում Իոաննիսյանն ասաց, որ հոկտեմբերի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե․«Ենթադրում եմ, որ հաջորդ օրը քննչական կոմիտեն ստացած կլինի այն»։ Օրենսդրության համաձայն, ըստ Իոաննիսյանի, իրավապահ մարմինը տասնօրյա ժամկետում պետք է կամ քրեական գործ հարուցի կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնի եւ հետեւաբար հայտնի դիմողին։

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր այդ գրառմամբ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության վերաբերյալ, թե ով էր պատասխանատու եւ ինչու էին ոստիկանության 500 ծառայողներին նկուղներից դուրս հանել եւ հավաքել դահլիճում։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր