211652_close_icon
views-count3306 դիտում article-date 19:59 04-10-2022

Հիշե՛նք նրանց անուն առ անուն. հարգանքի տուրք` Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Հայը կրկին պիտի հաստատեր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։ Եվ հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի երկիր, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։
Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում...
Հիշե՜նք մեր թանկ զոհերին:
Հիշե՜նք բոլորին անուն առ անուն:

Տավուշի մարզային վարչություն
Թաթուլ Օթարյան
Վահե Ղազարյան
Վազգեն Գրիգորյան
Արտուշ Զոհրաբյան
Լենտուշ Գյոզալյան
Սերյոժա Վիրաբյան
Սուրեն Խաչատրյան
Կարեն Բադոյան

Լոռու մարզային վարչություն
Իգոր Ոսկանյան
Սարգիս Նավասարդյան
Մհեր Հարությունյան
Միքայել Բաշոյան
Գոռ Աջամյան

Շիրակի մարզային վարչություն
Արման Գրիգորյան
Սրապ Շահինյան
Հակոբ Աղաբեկյան
Սևակ Մովսիսյան,
Խաչիկ Կարապետյան
Կարեն Մանուկյան
Մկրտիչ Մուրադյան
Սամվել Քոչինյան
Համլետ Մքոյան
Հակոբ Թովմասյան
Ծովակ Մադաթյան
Սիմոն Ավագյան
Ռաֆայել Նահապետյան
Արմեն Ղազարյան:

Հիշենք մեր զոհված բոլոր զինակիցներին:
Հիշենք այսօր, վաղը, մի՛շտ:
Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Նրանք ընկան, որ կանգուն մնա երկիրը:
Նրանք կյանք տվեցին հանուն մեր կյանքի, և մենք ապրում ենք նրանց կյանքի գնով։
Նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։
Փառք և խորին խոնարհում մեր զոհված զինակիցների առյուծածին ծնողներին, զավակներին, ընտանիքներին:
Փառք և հավերժ հիշատակ մեր եղբայրներին, որոնց անմահության առահավատչյան ու վկան Հայաստանն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր