44379 դիտում
09:31 28-02-2018
2 անչափահաս երեխաների 35-ամյա մայրը պնդում է, որ նախկին ամուսինը իր ընտանիքին հանգիստ չի տալիս. ասում է` «հոգեբուժարանի թղթով կանի այն, ինչ կուզի, ու չի դատվի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երանուհի Գևորգյանը իր կյանքի 35 տարիներից 15-ն անց է կացրել նախկին ամուսնու՝ 42-ամյա Հարություն Մկրտչյանի հետ՝ լույս աշխարհ բերելով 2 երեխա: Ընտանեկան կյանքը լի է եղել բազմաթիվ խնդիրներով և խոչնդոտներով` ոչ այդքան ֆինանսականի կամ այլնի հետ կապված, այլ նրա, որ Հարությունը հոգեկան խնդիրների տեր անձնավորություն է և գրանցված է հոգեբուժարանում, ինչպես նաև 1-ին կարգի հաշմանդամ է:
Վերջինս մասնակցել է 90-ականներին Արցախի ազատագրական մարտերին, վիրավորում ստացել, կանտուզիա տարել:
Ինչևէ, նրանք նախորդ տարվա սեպտեմբեր ամսին օրինական կարգով ամուսնալուծվել են, երեխաները մնացել են մոր մոտ: Խնդիրը կայանում է նրանում, որ Երանուհին ստիպված է հաճախակի փոխել իր բնակության հասցեն, քանի որ նախկին ամուսինը իրեն, երեխաներին հետապնդում է, սպառնում, հայհոյում, անպատվում: Սպառնալիքներ է հասցնում նաև Երանուհու հարազատներին, մասնավորապես եղբայրներին և հայրիկին:
Ուշագրավն այն է, որ, ինչպես նշեց Երանուհին, նախկին ամուսինը, չնայած հոգեբուժարանում գրանցված լինելուն, ունի վարորդական իրավունքի վկայական և տաքսի է վարում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, այս ամենից զատ, ասաց նաև, որ բաժանումից հետո իրեն հանգիստ չի տալիս, սպառնում է, մի քանի անգամ դիմել է Ոստիկանություն, սակայն Հարությունը ամեն անգամ պահանջել է դիմումը հետ վերցնել: Ասաց նաև, որ հոգեբուժարանի թղթով իրենց սպառնում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ինքն է ուզում, քանի որ իրեն դատ չի հասնում:
Տագնապած կինը խնդրեց իրավապահ կառույցներին, որ այնպես անեն՝ նախկին ամուսինը իրենց հանգիստ տա, որ կարողանա ինքը աշխատի, հոգա երեխաների կարիքները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2124 դիտում
17:22 30-10-2021
Իրա ճակատն ա, ինչ կուզի կանի. Բորիս Մուրազին՝ Բալասանյանի մասին