211652_close_icon
views-count1086 դիտում article-date 12:57 11-10-2021

Տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանն  առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների կատարման ընթացքի, մտավոր սեփականության և մրցակցության հարցերի, պետական գնային կարգավորման, հակամենաշնորհային/մրցակցային մարմինների իրավակիրառ գործունեության և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՄՊՀ հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության օրենսդրության կիրարկումը մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարաբերությունների նկատմամբ» թեմայով զեկույցով:

Նմանատիպ նյութեր