2687 դիտում
19:24 07-02-2020
Վարչապետ Փաշինյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին, տեղեկացնում է Կառավարության մամուլ ծառայությունը:
Վարչապետը շնորհավորել է պարոն Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Պարոն Մյասնիկովիչը վստահեցրել է, որ իր աշխատանքով կարդարացնի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից ցուցաբերված վստահությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:
Նմանատիպ նյութեր
3456 դիտում
20:57 07-08-2018
Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը