3363 դիտում
14:13 25-09-2018
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին. կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին:
Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը:
Քննարկվել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու և վերսկսելու ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը, դիտարկվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:
ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
907 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը