211652_close_icon
views-count1941 դիտում article-date 20:26 09-10-2021

Խոակին Կապառոսը և Տարոն Ոսկանյանը նախախաղային մամուլի ասուլիս կտան​

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 8-րդ մրցափուլի հանդիպումը՝ Բուխարեստում մրցելով Ռումինիայի ընտրանու հետ: 

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը

Ասուլիսը կկայանա հոկտեմբերի 10-ին և կսկսվի տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 19:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Տարոն Ոսկանյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝ Ռումինիա - Հայաստան հանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել [email protected]  էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:

Նմանատիպ նյութեր