211652_close_icon
views-count1874 դիտում article-date 20:45 09-10-2021

Թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք. Արման Աբովյան

Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն  ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ "հայերը գլուխը ջարդի"։

Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ  շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է "ամեն գնով բարիշել թուրքերի հետ"։

Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշպանությունների "խաղաղասիրական" աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։

Մի ձայն հանեք տնաշեններ։

Հ.Գ.Այսօր ադրբեջանցի դիպուկահարը  գնդակահարել է արցախցի մի գյուղացու իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է  հայ դիրքապահ։

Հասկանու՞մ եք ինչ է կատարվում»,- նշել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր