211652_close_icon
views-count19004 դիտում article-date 12:46 14-11-2020

Մենք բարբարոս չենք, մի արեք այսպես, խնդրում եմ. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են... Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է: Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից: Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, եւ մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու եւ արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում: Քարվաճառը հավերժ հայկական է: Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են... Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, Բոլորս հիմա չափազանց զգացմունքային...

Posted by Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan on 2020 թ. նոյեմբերի 13, ուրբաթ

Նմանատիպ նյութեր