211652_close_icon
views-count3236 դիտում article-date 15:08 06-10-2021

Ընդդիմության նպատակը շարունակում է մնալ նույնը՝ Նիկոլ Փաշինյանին վռնդելը, բայց դրա հստակ բանաձևը չկա. Աննա Մկրտչյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե երեք հատ էլ արտահերթ ընտրություններ անեք, եթե այս անձնավորությունը շարունակում է  մնալ ՀՀ ղեկին՝ չտալով պատասխաններ նախորդ մեկ տարվա կատարվածի վերաբերյալ, էլ չեմ խոսում 2018 թ-ից հետոյի մասին, ուրեմն այս ամենը չի կարելի համարել հանգուցալուծված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա պնդեց, որ ընդդիմության նպատակը շարունակում է մնալ նույնը՝ Նիկոլ Փաշինյանին վռնդելը, բայց խոստովանեց, որ դրա հստակ բանաձևը չկա, քանի որ ներկայիս քաղաքական իրականությունը շատ հեռու է քաղաքական տրամաբանությունից. «Մի անձնավորություն, որ փորձում է ամեն գնով պաշտպանել իր աթոռը՝ բացառելով Հայաստանի քաղաքացիների շահը եւ պետական շահը, դա խնդիր է: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանավոր պայմանավորվածությամբ հիման վրա հանձնել եմ տարածքներ:: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք չեն տվել նման բանավոր պայմանավորվածույուններ, չեն վախենում թուրքի շանտաժից, թող այդ մարդիկ գան քո տեղը, հասկանանք՝ կարողանում ենք փրկել ու փրկվել»,-ասաց Աննա Մկրտչյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր