1348 դիտում
11:28 04-10-2022
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգը շարունակում է մնալ նույնը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Զրուցել ենք հայ-ամերիկյան հարաբերություններում ներկա զարգացումների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին։
-Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ինչպիսի՞ արդյունքներ կարող ենք ակնկալել այցից։ Որո՞նք էին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հիմնական ուղերձները։
-Այցն ինքնին ուղերձ էր, որովհետեւ դեռեւս մեկ ամիս առաջ տեղեկություններ կային նախատեսվող այցելության մասին, եւ կարեւոր էր, որ ադրբեջանական ագրեսիայից հետո այցը չչեղարկվեց եւ չհետաձգվեց։ Կարեւոր էր նաեւ այն, որ Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մամուլը կենտրոնացած էր այդ այցի լուսաբանման վրա։ Սա նույնպես դրական էր, քանի որ հնարավորություն տրվեց մեզ ներկայացնելու ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցածը։ Կարեւոր ուղերձներից էր այն, որ խոսնակը ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է Միացյալ Նահանգները տալ Հայաստանին, նշեց, որ նախ ինքներդ կողմնորոշվեք, հետո միայն կքննարկենք։ Բնականաբար կարեւոր էին գնահատականները, որոնք դիվանագիտական լեզվով փաթեթավորված չէին, իրերը կոչվում էին իրենց անուններով՝ ագրեսիայի մեջ մեղադրվում էր Ադրբեջանը, քննադատվում էին ադրբեջանական գործողությունները, այսինքն՝ փաթեթավորումը քաղաքական էր, այլ ոչ թե դիվանագիտական։ Սրանք այցի կարեւոր ուղերձներն էին, եւ դրանք մեր արտաքին քաղաքականության մեջ ամենօրյա դիվանագիտական աշխատանքում պետք է կարողանանք արդյունավետ օգտագործել, որովհետեւ գերտերության դիրքորոշումներ են։ Փելոսին, բնականաբար, Միացյալ Նահանգների դիրքորոշումն էր հայտնում ոչ դիվանագիտական լեզվով, ինչպես վարվում է Պետքարտուղարությունը։
-Ի՞նչ է ակնկալում Միացյալ Նահանգները Հայաստանից։
-Միացյալ Նահանգները երկու կարեւոր բան է շեշտում, մեկը՝ իրենք հարգում են մեր՝ որպես ժողովրդավար պետության ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ունենալու ընտրությունը, բայց պետք է կողմնորոշվենք, թե ինչի կարիք ունենք, որից հետո դա կարող ենք քննարկել ամերիկյան կողմի հետ։ Նրանք ոչ թե ասում են՝ ինչ էլ ուզեք, մենք ձեզ կտանք, այլ որոշեք, եկեք քննարկենք եւ հասկանանք, թե ինչ կարող ենք ձեզ համար անել։ Դա է այն կարմիր թելը, որն անընդհատ անցնում է այս թեմայի շրջանակներում։
-Ինչպիսի՞ն են հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու բնույթը վերջին շրջանում՝ հաշվի առնելով, որ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ դրա շրջանակներում մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։
-Ռազմավարական երկխոսությունը շատ վաղուց կա երկու պետությունների միջեւ, այստեղ որեւէ նոր բան չկա, օրակարգը շարունակում է մնալ նույնը։ Միացյալ Նահանգներն ակտիվացել է, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ կան, բայց ոչ թե օրակարգի հարստացման հետեւանքով, այլ ԱՄՆ-ն ունի հստակ հետաքրքրություններ եւ մեր տարածաշրջանը դիտարկում է որպես մեկ ամբողջականություն։ Այլ կերպ ասած՝ առավելապես կենտրոնացած են ոչ թե տարածաշրջանի պետությունների հետ առանձին-առանձին հարաբերություններ խորացնելու, այլ մեր տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու վրա, որի նպատակը, սկսած 1990-ականների սկզբից, Ռուսաստանի ազդեցության կրճատումն է։ Սա ռազմավարություն է, որը մշտապես եղել է Միացյալ Նահանգների օրակարգում, եւ գաղտնիք էլ չէ, որ դա առաջնային կարեւորություն ունեցող հանգամանք է։ Երբ Միացյալ Նահագները տեսնում է, որ հնարավորություն կա հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, այստեղից սկսում են ակտիվանալ նրա քաղաքական քայլերը։ Նույնը 1994-ին էր, երբ Տեր-Պետրոսյանը մեկնեց Վաշինգտոն, եւ հայ-թուրքական, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով նրա օրակարգը բխում էր Միացյալ Նահանգների շահերից, նույնը՝ Քի Վեսթն էր, երբ ներգրավված էր անձամբ ԱՄՆ նախագահը, նույնը՝ ֆուտբոլային դիվանագիտությունն էր, եւ նույնն էլ հիմա է։ Այսինքն՝ այս ակտիվությունը պետք է պայմանավորել մեր տարածաշրջանում ամերիկյան շահերով եւ փաստացի տեսնում ենք, որ որքան այդ հնարավորությունները մոտ են թվում Հայաստանի եւ երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորման, այնքան Միացյալ Նահանգներն ակտիվանում է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1478 դիտում
22:12 07-05-2019
Երևանում տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը
1560 դիտում
10:06 14-09-2020
Այսօր մեկնարկում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը
901 դիտում
16:53 07-04-2023
ՀՀ վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական օրակարգի շուրջ երկխոսության կարևորությունը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը