3271 դիտում
22:37 04-10-2021
«Արմենիա» միջազգային փառատոնը Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ ջութակահար Սերգեյ Դոգադինը։
Ծրագրում հնչեցին Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Բազմաթիվ մրցույթների դափնեկիր ջութակահար Սերգեյ Դոգադինը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Վիեննայի «Մյուզիքֆերայնում», Բեռլինի և Վարշավայի ֆիլհարմոնիայի դահլիճում, Մյունխենի «Գասթայգում», Ամստերդամի «Կոնցերտգեբաու» և «Մյուզիքգեբաու» համերգասրահներում, Տոկիոյի «Սանտորի», Սինգապուրի «Էսպլանադ» համերգային դահլիճներում, Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգասրահում։ Ջութակահարը ելույթներ է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բեռլինի, Բուդապեշտի, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբերի, Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նա համագործակցել է Յուրի Տեմիրկանովի, Վալերի Գերգիևի, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի, Յուրի Սիմոնովի, Շլոմո Մինցի, Թոմաս Սանդերլինգի և շատ այլ անվանի դիրիժորների հետ։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ։
Փառատոնի հյուրերը վարպետության դասեր են անցկացնում նաև «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։
Մասնավորապես, ջութակահար Սերգեյ Դոգադինը Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար։ Մինչև հոկտեմբերի 29-ը «Արմենիա» փառատոնն ունկնդիրներին կփոխանցի երաժշտական ամենատարբեր զգացողություններ ու տրամադրություններ։
Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 9- ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Դանիել Լոզակովիչը։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր
5879 դիտում
13:56 22-06-2018
«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
1059 դիտում
15:55 29-10-2014
Խաչատրյանական փառատոնը շարունակում է հյուրընկալել մեծահամբավ երաժիշտների
1547 դիտում
23:16 25-09-2020
«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացրել մեծահամբավ արտիստների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
631 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին