5882 դիտում
13:56 22-06-2018
«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
Հուլիսի 2-6-ը Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։
Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգեւեն հինգ անմոռանալի համերգային երեկոներ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ եւ հետաքրքիր ռեպերտուարով։ Երեւան կժամանեն եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։
«Արմենիա» փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաեւ ջութակահար Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։ Ի դեպ, վերջինիս՝ 2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այստեղ նա պատմում է փառքի եւ հիասթափության, աշխատանքի եւ նվաստացման, երաժշտության եւ սկանդալային պահերով լի իր կյանքի դժվարին ուղու մասին։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ Նշենք, որ փառատոնի հյուրերը Հայաստանում ելույթ կունենան առաջին անգամ. կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ։
Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, եւ այլ հեղինակների գործեր։
Ուշագրավ է, որ «Արմենիա» փառատոնը հյուրընկալելու է ավելի քան 200 զբոսաշրջիկների, որոնք գալիս են Հայաստան՝ հենց այս փառատոնին մասնակցելու համար:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։
[b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3271 դիտում
22:37 04-10-2021
«Արմենիա» միջազգային փառատոնը Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների
1059 դիտում
15:55 29-10-2014
Խաչատրյանական փառատոնը շարունակում է հյուրընկալել մեծահամբավ երաժիշտների
1547 դիտում
23:16 25-09-2020
«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացրել մեծահամբավ արտիստների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
640 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին