211652_close_icon
views-count45261 դիտում article-date 15:09 04-10-2021

Լարված իրավիճակ՝ Լարսի անցակետում. 2 շաբաթից ավելի է, Հայաստանի քաղաքացիների բեռնատարները, որոնք բարձված են գյուղմթերքներով, չեն կարողանում անցնել Լարսի հատվածը. ո՞վ է փոխհատուցելու մարդկանց միլիոնների վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Վրաստանի Հանրապետության Լարսի անցակետում գտնվող մեծ թվով Հայաստանի քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 15 օր է, բեռնատարները, որոնք բարձված են գյումթերքներով, չեն կարողանում տեղաշարժվեն, անցնեն Լարսի հատվածը։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «2 շաբաթից ավելի է, հայտնվել ենք անելանելի վիճակում։ Գյուղմթերքներն ամբողջ բարձված են բեռնատարներում ու հիմա այդ ամբողջ ապրանքը դառնում է ոչ պիտանի։ Հայաստանի կառավարությունից, ճիշտն ասած, էլ հույս էլ չունենք։ Արտաքին գործերի նախարարությունն ու Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ասես ջայլամի քաղաքականություն վարեն։ Գոնե հրապարակումը մի օգուտ տա և իրենց կաբինետներում նստած այս չինովնիկները հետևություններ անեն և մեր հարցը լուծեն։ 100-ից ավելի բեռնատարներ կան։ Եթե  գյուղատնտեսական ապրանքնեյրը փչանան, ո՞վ է փոխհատուցելու։ Իհարկե, այդ պաշտոնյաները իրենց ձեռքերը լվալու են, քաշվեն մի կողմ, ու էլի խեղճ գուղացին է դառը դատեու, դատարկ նստելու»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր