211652_close_icon
views-count4310 դիտում article-date 12:06 04-10-2021

Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի. Ռոբերտ Քոչարյան. News.am

Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. Մեկ տարի պատերազմից հետո անցել է եւ Հայաստանը այս մեկ տարին Հայաստանը, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի եւ հունվարի 211-ի եռակողմ հայտարարություններին, հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:

«Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որեւէ առարկայական հարց կապված Արցախւի ախպագայի հետ, շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի: Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է:

Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է զեւավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է եւ Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»,-ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր