211652_close_icon
views-count1720 դիտում article-date 17:21 24-10-2023

Էդ դուք սո՞ւրբ եք, ինչու՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պիտի նստած լինեին. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ). Tert.am

Ձեզ մեկը կողքից կլսի և կհասկանա, թե  Մամիկոն Ասլանյանը իշխանության համար ամենամեծ վախն էր։

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան ընդդիմությանը։

Ըստ Սիմոնյանի՝ դատական իշխանության հետ կապված ինքն այլ հարցեր ունի՝ ինչո՞ւ բանտում չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պետք է նստած լինեին։

«Ինչո՞ւ կան մարդիկ, որոնց բռնում են, բայց մի քանի ժամ հետո բաց են թողնում։ Ինչի՞  համար, նախ, երևի, պետք է այդ մարդկանց չբռնել։

Ինչի՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պիտի նստած լինեին. այն մարդիկ, ովքեր հեղափոխության օրվանից՝ 2018 թվականից սկսված արդեն վաղուց պետք է դատված լինեին, էդ մարդիկ ինչի՞ նստած չեն։
Իմ հարցն էլ դա է»,-հարց  բարձրացրեց ԱԺ խոսնակը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք, որպես ժողովրդավար երկիր, երկու քարի արանքում են հայտնվել, չեն միջամտում դատական գործերին։

«Էդ Դուք սո՞ւրբ եք։ Չեմ ուզում անուններ տալ, բայց մի մարդու, որը  գունդը գրաված մարդկանց  համար հաց էր տանում՝ մտածելով, թե լավ բան է անում։

Այդ մարդուն 11-12 անհամատեղելի հիվանդությամբ տարաք և նստացրեցիք, մինչև մեռավ։

Էնքան պահեցին այդ մարդուն, որ մահացավ։ Լրագրող Գեղամ Մանուկյանն ինչու չգնաց և այդ օրվա խանություններին հարցրեց՝  էդ ի՞նչ եք անում»,- արձագանքեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Մամիկոն Ասլանյանին պահում են բանտում, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր