211652_close_icon
views-count8617 դիտում article-date 12:44 22-06-2021

Ռոբերտ Քոչարյան. Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը. news.am

Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների մասով:

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Այժմ մենք աշխատանքի ռազմավարություն ենք մշակում: Կարող եմ ասել, որ մեր պայքարն էլ ավելի կակտիվանա: Խորհրդարանական գործունեությունից բացի, մենք պայքարի այլ մեթոդներ եւս կօգտագործենք: Խորհրդարանական լծակները մեզ լրացուցիչ հնարավորություն կտան՝ ավելի ակտիվորեն խորանալու տարբեր ուղղություններով: Դրանք թույլ կտան բացահայտել արդիական խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների եւ այլ ոլորտների մասով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր