211652_close_icon
views-count3760 դիտում article-date 23:25 03-10-2021

Քաղաքապետի թեկնածուն վարակվել է կորոնավիրուսով. նա հոսպիտալացվել է և տեղափոխվել է Երևան

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդգես Սամսոնյանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:

Նմանատիպ նյութեր